Երկնային Հայրը տվել է մեզ կամքի ազատություն՝ ճիշտը սխալից տարբերելու ունակություն և ինքնուրույն գործելու ազատություն: Կյանքի պարգևից հետո ձեզ տրված Աստծո մեծագույն պարգևներից մեկը ձեր կյանքը կառավարելու իրավունքն է: Այստեղ՝ Երկրի վրա, դուք փորձվում եք, թե արդյոք կօգտագործեք ձեր ազատ կամքը՝ ցույց տալու համար ձեր սերը Աստծո հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները:

Դուք պատասխանատվություն եք կրում ձեր կատարած ընտրությունների համար: Աստված մտածում է ձեր մասին և կօգնի ձեզ լավ ընտրություններ կատարել, անգամ եթե ձեր ընտանիքը և ընկերներն իրենց կամքի ազատությունը ոչ ճիշտ եղանակով են օգտագործում: Ցուցաբերեք բարոյական խիզախություն և հաստատուն եղեք, ենթարկվելով Աստծո կամքին, անգամ եթե մենակ եք այդ հարցում: Այդպես վարվելով՝ դուք օրինակ կծառայեք ուրիշների համար:

Թեև դուք ազատ եք ընտրելու ձեր գործողությունները, դուք ազատ չեք ընտրելու ձեր կատարածի հետևանքները: Բարի, թե չար, հետևանքները գալիս են որպես ձեր ընտրությունների բնական արդյունք: Արդար ընտրությունները տանում են դեպի տևական երջանկություն և հավերժական կյանք: Հիշեք, իսկական ազատությունը գալիս է, երբ դուք օգտագործում եք ձեր կամքի ազատությունը և ընտրում եք հնազանդությունը: Ազատության կորուստը գալիս է անհնազանդությունը ընտրելուց:

Դուք նաև պատասխանատու եք զարգացնելու այն ունակություններն ու տաղանդները, որ Երկնային Հայրը տվել է ձեզ: Դուք պատասխանատու եք Նրա առաջ նրա համար, թե ինչպես եք վարվում ձեր տաղանդների հետ և ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը: Ձեր ազատ կամքով ընտրեք բարիք գործելը: