Ինստագրամ  լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով։ Ինստագրամում լուսանկարները արվում են քառակուսի ձևաչափով, ինչպես Kodak Instamatic և Polaroid տեսախցիկներում, նաև 6х6 յուրաքանչյուր միջին ֆորմատի տեսախցիկներում, իսկ բջջային լուսանկարչական ծրագրերի մեծամասնությունում օգտագործվում է կողմերի 3։2 հարաբերությունը։Ինստագրամ

Instagram logo 2016.svg
Instagram screenshot.png

Ինստագրամը համատեղելի է iPhoneiPad և iPod Touch-ի հետ iOS 4.3-ով և ավելի բարձր, ինչպես նաև OpenGL ES 2-ով Անդրոիդ 2.2 և բարձր հեռախոսների հետ։ Տարածվում է App Store-ի և Google Play-ի միջոցով։

Ինստագրամի հիմնադիրներն են Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը։ 2012 թվականի ապրիլին Ֆեյսբուքը գնել է Ինստագրամը։ Գնումի արժեքը կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։

2010-2012 թվականներ

Ինստագրամի մշակումը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում, երբ Քևին Սիստոմը և Մայք Կրիգերը որոշեցին իրենց Burbn ծրագիրը ուղղորդել բջջային լուսանկարների համար։ Հավելվածը Էփլ 6 ընկերության App Store ծրագրերում հայտնվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին։

Թողարկումից կարճ ժամանակ անց խմբին միացավ Ջոշ Ռիդելը՝ որպես ընկերության մենեջեր: 2010 թվականի նոյեմբերին խմբին միացավ նաև Շեյն Սուինին՝ որպես ինժեներ, իսկ 2011 թվականի օգոստոսին՝ Ջեսիկա Զոլմանը` որպես ընկերության ՏՏ տարածող։

2011 թվականի հունվարին ծրագրում միացվեց հեշթեգ նրա համար, որ հեշտ գտնեն օգտատերերին և լուսանկարները։

2011 թվականի սեպտեմբերին արդեն հասանելի էր ծրագրի 2.0 տարբերակը, որտեղ արդեն հայտնվել էին կենդանի ֆիլտրեր, թեքության ակնթարթային փոփոխում, չորս նոր ֆիլտրեր, մեծ ծավալով լուսանկարների թույլատրում, կամային սահմաններ, մեկ սեղմումով շրջելը և նկարի թարմեցումը։

2012 թվականի ապրիլին ծրագիրը թողարկվել է Android հարթակի համար, որը մեկ օրում ներբեռնվեց ավելի քան մեկ միլիոն անգամ։

2012 թվականի ապրիլի 9-ին Ֆեյսբուքը հայտարարեց Ինստագրամի բջջային ֆոտոծրագրի $1 մլրդով գնման մասին: Ֆեյսբուքի ֆոտոսպասարկամ սեփականատիրոջը փոխանցվեց 300 մլն դոլլար և բաժնետոմսերի մոտ 23 մլն: Բացի այդ՝ սոցիալական ցանցը Ինստագրամին պարտադրեց գործարքը չկատարելու դեպքում 200 մլն դոլլար տուգանք նշանակել[14]: Գնման հետ կապված՝ հունիսի 5-ին դուրս եկավ 2.5.0 տարբերակը, ինչը հանգեցրեց Ինստագրամի և Ֆեյսբուքի միջև ավելի միավորմանը:

2012 թվականի օգոստոսին ամեն վայրկյան Ինստագրամում լինում էր 576 հավանում և ավելացվում էր 81 մեկնաբանություն: Ինստագրամի օգտատերերը մեկ ամսվա ընթացքում կայքում ծախսում էին միջինը 257 րոպե, ինչը կես ժամ ավել էր Թվիթերից։

2012 թվականի վերջին Ինստագրամը հայտարարեց համաձայնագրի կանոնների փոփոխության մասին: Նորությունների շարքում պետք է լինի այն կետը, որ Ինստագրամը իրավունք է ստանում օգտվել իր օգտատերերի բեռնած լուսանկարներ, այդ թվում գովազդային նպատակներով: Այն հրահրեց հասարակության կտրուկ քննադատությունը, ինչպես Ինստագրամի մասնակիցների, այնպես էլ հեղինակային իրավունքների իրավաշատպանների: Մասնակիցներից շատերը հեռացրին իրենց Ինստագրամի հաշիվները: Ըստ AppData վերլուծական ծառայության տվյալների՝ Ինստագրամը հավանաբար կորցրել է օգտատերերի 25 %, իսկ ամենօրյա հաճախումները նվազել են 16 մլնից մինչև 12 մլն[17]: Հանդիպելով բողոքների՝ ծառայությունը վերաձևակերպեց համաձայնագրի վիճաբանական կետը՝ հայտարարելով, որ մտադրությունները ճիշտ չեն հասկացվել։

2013-2015 թվականներ

2013 թվականի ապրիլին Ինստագրամը հայտարարեց նոր արմատական մշակում սկսելու մասին, ինչը թույլ կտար օգտատերերին նշել իրենց, ընկերներին լուսանկարներում, տեսարժան վայրերում, ինչպես նաև հայտնի ապրանքանիշեր: Նաև հնարավորություն էր տրվում կարգավորել նշումներ անելու նոր համակարգը և այդ թվում դարձնել այն անձնական։

2013 թվականի հունիսին Ինստագրամը հայտարարեց 15 վայրկյան տևողությամբ տեսանյութերի տեղադրման հնարավորության մասին:

2013 թվականի օգոստոսի 8-ին կապեր հաստատվեցին ՎԿոնտակատ սոցիալական ցանցի հետ։

2013 թվականի նոյեմբերի 21-ին թողարկվեց Ինստագրամի տարբերակը Windows Phone 8-ի համար:

2015 թվականի մարտին Ինստագրամը հայտարարեց բրենդների՝ լուսանկարների ալբոմներ ստեղծելու և օգտատերերին իրենց կայքն ուղարկելու հնարավորության մասին՝ օգտագործելով «Իմանալ ավելին» կոճակը։ Ներկայումս ընկերությունը բրենդների համար ցուցադրել է նոր ֆունկցիաներ՝ «Գնել հիմա» և «Տեղադրել հիմա» կոճակները։

2015 թվականի հուլիսին Ինստագրամում բեռնված լուսանկարներիի չափերը դարձավ ավելի լավ որակի՝ 1080×1080 փիքսել (640×640 փիքսելի փոխարեն)։

2015 թվականի օգոստոսին Ինստագրամը ավելացրեց լուսանկերների ավանդական քառակուսային ձևաչափ և ալբոմային ու դիմանկարային տեսանյութերի ալբոմներ։

2015 թվականի սեպտեմբերի 30-ին Ինսագրամում հայտնվեցին գովազդային գրառումներ, որոնք պարունակում էին մինչև 30 վայրկյանանոց տեսանյութեր: Միևնույն ժամանակ գովազդային վաճառքն սկիզբ առավ նաև Ռուսաստանում:

2016 թվականից մեր օրեր

Լուսանկարների մշակման 16 տարբերակներ Ինստագրամում

2016 թվականի փետրվարի 8-ից սկսած՝ Ինստագրամի տարբեր էջերի սեփականատերերը կարող էին գտնվել այնտեղ միաժամանակ։ IOS (7.15) սարքերի և Android-ի սեփականատերերը հնարավորություն ստացան միաժամանակ օգտագործել բազմակի հաշիվներ՝ առանց որևէ մեկից դուրս գալու: Որպեսզի այս տարբերակն սկսեր աշխատել, անհրաժեշտ էր պրոֆիլի կարգավորումներում ավելացնել լրացուցիչ հաշիվ և սեղմել օգտագործողի անունին:

2016 թվականի մարտի 16-ին Ինստագրամը իր բաժանորդներին տեղեկացրեց լրահոսում ծանուցումների բանաձևի փոփոխությամն մասին։ Այժմ այն չի ձևավորվելու ժամանակագրական հիմունքներում և հիմնվում էր օգտագործողի հետաքրքությունների վրա: Ինչպես տեղեկացնում էին խմբի պաշտոնական կայքի օրագրում, սկզբում նախատեսվում էր թողնել օգտատիրոջ բոլոր հրապարակումները, փոփոխվելու էր միայն դրանց հերթականությունը: Նորամուծությունները կատարվելու էին ոչ անմիջապես, այլ աստիճանաբար, մի քանի ամսվա ընթացքում:

2016 թվականի մարտին հայտարարվեց ևս մեկ նորամուծության մասին՝ բեռնված տեսանյութի տևողության փոփոխության մասին: Տեսանյութի տևողությունը արդեն ավելանում էր չորս անգամ՝ 15-ից դառնալով մինչև 60 վայրկյան: Այդ որոշումը հիմնավորվում էր ձևաչափի նկատմամբ օգտատերերի հետաքրքրասիրության կտրուկ աճով և վերջին շրջանում հրապարակված տեսանյութերի քանակով:

2016 թվականի մայիսին Ինստագրամը տեղեկացրեց դիզայնի փոփոխությունների մասին, որը դարձել էր ավելի միագույն և հակիրճ: Այլ տեսք ունեին պատկերը և մակագրությունները. սև գույնի դիզայնը փոխվել էր կապույտի: Լոգոն ձեռք էր բերել գրադիենտ տեսք։

2016 թվականի օգոստոսին դուրս եկավ ծրագրի վերափոխված տարբերակը՝ Instagram Stories անվամբ, որտեղ թույլատրվում էր ստեղծել լուսանկար և 10 վայրկյանանոց տեսանյութ, որի վրա կարելի էր գրել տեքստ, էմոջի ու այլ ձեռագրային նշաններ: Այս գրառումների առանձնահատկությունն այն էր, որ ի տարբերություն ժապավենում սովորական հրապարակումների՝ դրանք ուղիղ 24 ժամ հետո ջնջվում էին: