1.Տրված տեղեկատվական տեքստը փոխադրե՛ք որպես նամակ:

Ֆրանսիայի Կանն քաղաքում բացվել է մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա հին եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:

Կա նաև մի ինքնաթիռ, որ պատրաստված է 1870 թվին, այսինքն` առաջին իսկական ինքնաթիռից մի քանի տասնյակ տարի հետո: Այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն հնավաճառների շուկայից 10 ֆրանկով: Նման հնությունների կողքին կան նաև խիստ ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ: Մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվեց այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ: Այժմ խաղալիքների հավաքածուն փոքրիկ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:

Բարև իմ սիրելի մայրիկ։ Ես բարեհաջող հասել եմ և ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, գնացել եմ Ֆրանսիայի Կան քաղաք առաջին օրը որոշոցի զբոսնել և ծանոթանալ քաղաքի հետ։ Զբոսնոլու ընթացքում տեսա մի գեղեցիկ կառույց, մոտեցա և իմացա, որ այստեղ բացվել է մանկության թանգարան,այնտեղ ցուցադրված էր տարբեր դարաշրջանի ավելի քան 3500 խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ։ Նաև իմացա, որ այստեղ կա եգիպտական մի տիկնիկ, որը շարժում է իր ձեռքերն ու ոտքերը։ Այդ տիկնիկը 4000 տարեկան էր։ Գնացի տուն մի փոքր հանգստի, որովհետև վաղը պետք է նորից դուրս գայի զբոսանքի։ Հաջորդ օրը ես դուրս եկա զբոսանքի և տեսա մի ինքնաթիռ, որը պատրաստված է 1870 թվ.-ին նաև իմացա,որ այն գնել է թանգարանի հիմնադիր Ժան Կլոդ Բոդոն 10 ֆրանկով։ Կան նաև ժամանակակից էլեկտրոնային խաղալիքներ։ Մանկության թանգարան ստեղծելու գաղափարը ծնվեց այն օրը, երբ Բոդոն աղբարկղում գտավ մի հին խաղատիկնիկ։ Խաղալիքների հավաքածուն դարձավ քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Ինձ շատ դուր եկավ Ֆրանսիան, եթե հնարավորություն լինի նորից կայցելեմ ։