Պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Աղջիկը կանգնել էր երկընտրության առաջ։ Նա պետք է ընտրեր կամ աշխարհը իր աչքերով, իր պատկերացմամբ, կամ մարդկանց աչքերով։ Եթե նա ընտրեր աշխարհը ուրիշների աչքերով, նա կլիներ ուղղակի ունկնդիր, եթե ընտրեր իր աչքերով, նա կարող էր նորից սրինգ նվագել։ Ինձ թվում է՝ աղջիկը շատ ճիշտ որոշում կայացրեց, որովհետև նա ընտրեց աշխարհը իր աչքերով; Երբ նա կանգնեց աթոռին և սկսեց նվագել բոլորը ուրախացան, իսկ նրա ծնողները նրանով հպարտացան; Մենք պետք է նույնպես լինենք նրա պես, որոշումները մենք ինքներս կայացնենք, այլ ոչ լսենք ուրիշների կարծիքները։ Եթե ես էլ ցանկանամ հասնել ինչ-որ, բանի ես էլ չեմ լսի ուրիշների կարծիքները միևնույն է, նրանք ամեն հարցում էլ քեզ քննադատելու են։ Ես այս պատմվածքից հասկացա, որ Սուրբ Ծննդյան տոնին հրաշքները կատարվում են;