Մարդիկ ստեղծում են իրենց իդեալները, ձգտում դրանց… իսկ հետո՞… հետո արի ու տես, որ այդ ամենը պարզապես քո երևակայության արդյունքն էր, դա գոյություն է ունեցել միայն այնտեղ, իսկ իրական կյանքում նման բան չկա: Կամ ինչ-որ մարդու համարում ես իդեալական, նրա ամեն մի խոսքը ընդունում որպես այն ճշմարիտը, որից այն կողմ այլևս անհնար է… սակայն մի օր պարզ է դառնում քո համար, որ նա էլ է սովորական մարդ, նա էլ է սխալվում, նա էլ է ստում, նա էլ կարող է դիմացինին ցավ պատճառել… : Ընդհանրապես,իրոք,մենք ստեղծում ենք մեր իդեալին հետո սկսում ենք,փնտրել նրան իրական կյանքում;Իհարկ է հնարավոր չէ գտնել լրիվ մեր ստեղծածով մարդ,սակայն լինում են երջանիկներ,որոնց հաջողվում է գտնել իրական մարդու,ով շատ նման է լինում նրանց սեփական աշխարհում գոյություն ունեցողին։ Ու չնայած նրան, որ ես այսպես եմ մտածում, ես ել ունեմ իմ իդեալը, որին ուզում եմ նմանվել…որից մինչև հիմա չեմ հիասթափվել, ընդհակառակը՝ ամեն օր զարմանում եմ, թե ինչպես է հնարավոր լինել այդպիսին…Ես իհարկե գիտեմ, որ այդ ՛՛իդեալը՛՛ շաաատ հեռու ա իդեալ լինելուց ու լիիքը թերություններ ունի, ԲԱՅՑ ամեն դեպքում ես շնորհակալ եմ նրան մենակ էն բանի համար, որ ինքը կա, որ թեկուզ և չունի էն հատկանիշները, որոնք ես պատկերացնում եմ, բայց իր էությամբ լրիվ իմ պատկերացումների մեջ..Շնորհակալ եմ, որ ինքը կարծես քարտեզ լինի իմ՝ մարդ դառնալու ճանապարհին….