1Ժխտական նախադասությունները հաստատական դարձրեք՝ ընդգծված բառերը բայերի հետ նույնպես փոխելով։

Շրջապատի նկատմամբ երբեք ուշադիր չէր։

Միշտ ուշադիր էր։

Իր օրում բերանը խմիչք չէր առել։

Միշտ բերանը խմիչք է առել։

Նրա զեկուցումից բան չես հասկանա։

Ամեն բան կհասկանաս։

Ծրագրվածից ոչ ոք չպետք է տեղեկություն ունենա։

Բոլորը պետք է ։

2․Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23, 69, 3-րդ, 4-րդ, 60, 365, 99-րդ։

Քսաներեք, վաթսունինը, երրորդ, չորրորդ, վաթսուն, երեք հարյուր վաթսունհինգ, իննսունիններորդ

3․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, բոլորը գետից էին օգտվում։

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե խանգարող հանգամանքներ չլինեին։

Նա այնքան գեղեցիկ էր, որ բոլորը իր մասին էին խոսում։

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն նա դեռ տան ճանապարհը չէր գտել։

ձ․Լրացրեք հետևյալ առածների բաց թողնված բառերը՝ դրանք տրվածներից ընտրելով։

Մեծին չլսող ջահելի  ոտքը քարին կդիպչի։

Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Ագահի աչքը մի բուռ հողը  կկշտացնի։

Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ։

Գիտունի հետ քար քաշիր,  անբանի հետ փլավ մի ուտիր։

Սպիտակ փողը սև օրվա համար է։

(գիտուն, անբան, ջահել, անգետ որձ, հնձվոր, փող, հող)