Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)՝ վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է:

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը: (corona-թագ)։ 

Ինչպե՞ս է տարածվում

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի եւ երկաթի վրա գոյատեւում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տաս օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր:

Կորոնավիրուսային հիվանդություն 2019.svg.png

Ինչպե՞ս պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի: