1.<<Հնդկահայ ազատագրական կենտրոնը>>

թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։

2.պատասխանել հետևյալ հարցերին

.Հովսեփ Էմինը և Մովսես Բաղրամյանը, Հայաստանի ազատագրական գործի շրջանակներում, Ի՞նչ էին համոզում հնդկահայ գործիչների մի մասին։

Հովսեփ Էմինի ու Մովսես Բաղրամյանի վերադարձը Հնդկաստան կարևոր նշանակություն ունեցավ գաղթօջախի կյանքում։ Նրանք համոզեցին հնդկահայ գործիչների մի մասին, որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրական գործում հնարավոր չէ հասնել հաջողության։ Հետևաբար անհրաժեշտ է միավորել հայ երիտասարդությանը, նրան դաստիրակել հայրենասիրության ու ազգային արժանապատվության ոգով։

Ըստ՝ Շ․ Շահամիրյանի, ինչպե՞ս պետք է տեղի ունենար Հայաստանի ազատագրությունը։

Հայկական պետականությունը վերականգնելու՝ 20 հոդվածից բաղկացած նախագիծ էր կազմել Շահամիր Շահամիրյանը։ Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով։ Կառավարությունը պեըք է գլխավորեր ազգությամբ հայ նախարարը։ Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար 6-հազարանոց ռուսական զորք։ Հայոց պետությունը տարեկան հարկ պիտի վճարեր Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում տրամադրեր նաև զորք։ Առաջարկվում էր երկու երկրների միջև սահմանել ազատ արթևեկություն։ Հայաստանի կառավարությունը Պետերբուրգում պիտի ունենար իր դեսպանը։

Շ․ Շահամիրյանը ինչպե՞ս էր ցանկանում Վրաստանը միացնել Հայաստանի ազատագրական գործին, ի՞նչ գործողություններ իրականացրեց այդ նպատակի համար։

Հերակլ II-ին առաջարկվում էր Վրաստանում կատարում բարեփոխումներ, որոնք կհզորացնեն երկիրը։ Վրաստանն օգտակար կլիներ և օգնության կհասներ հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Վրաց թագավորին օգնելու նպատակով Շ․ Շահամիրյանը թանկարժեք նվերներ էր ուղարկում և անգամ պատրաստակամություն տեղափոխվելու Վրաստան։Վրաց թագավորն իր հերթին Լոռու գավառը նվիրաբերում է Շ․ Շահամիրյանին և նրան շնորհում իշխանի տիտղոսը։

Ո՞վ է ՝ <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գրքույկի հեղինակը, ինչո՞վ էր գրքույկն առանձնանում հայ իրականության մեջ։

Գրքեր տպագրելու համար հնդկահայ մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը 1771թ․ Մադրասում հիմնում է հայկական տպարան։ 1772թ․ այդ տպարանում լույս է ընծայվում Մովսես Բաղրամյանի <<Նոր տետրակ, որ կոչի յորդորակ>> գիրքը։ Հայ իրականության մեջ այն առաջին քաղաքական- հրապարակախոսական տպագիր աշխատությունն էր, որը ներկայացնում է XVIII դ․ հայ ազատագրական շարժման գաղափարախոսությունը՝ տոգորված ազատասիրությամբ և հայրենասիրությամբ, ինչը հայ ժողովրդի հորդորում է սթափվել, քանզի միայն զինված պայքարով է հնարավոր թոթափել պարսկական թուրքական լուծը։

Ինչպե՞ս արձագանքեց Սիմեոն Երևանցին <<Նոր տետրակը>> ստանալուց հետո և ինչու՞։

Ստանալով <<Նոր տետրակը>> և զգուշանալով ապստամբելու կոչերի ազդեցությամբ հայ երիտասարդների կողմից տարերային ու անժամանակ ելույթների և Օսմանյան կայսրության հնարավոր արձագանքի ու պատժիչ գործողությունների վտանգից՝ Սիմնոն Երևանցի կաթողիկոսը կարգադրում է հավաքել և այրել այդ գիրքը, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին։ Նրա սպառնալիքները, սակայն, չեն կասեցնում գրքի տարածումը։

Ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ <<Որոգայթ փառաց>> աշխատությունը (կարճ)։

Շարունակելով <<Նոր տետրակի>> գաղափարները Մադրասի խմբակի անդամները կազմում և հրատարակում են <<Որոգայթ փառաց>> գիրքը։ Այն ապագա հայկական պետության կառավարման օրենքների հավաքածու էր, որը պետք է հիմք ծառայեր ապագա բուն սահմանադրության համար՝ Հայաստանը օտար լծից ազատագրվելուց հետո կիրառելու նպատակով։

Ըստ՝ <<Որոգայթ փառացի>>, ինչպիսի՞  պետական մարմիններ պետք է ստեղծվեին պետականության վերականգնումից հետո։

Հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ <<Հայոց տունը>>, պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված փոխանորդներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքները։ << Հայոց տունը>> պարտավոր էր ստեղծել գործադրի իշխանություն։

Ո՞վ էր <<Հարավային>> ծրագրի հեղինակը, ներկայացրեք ծրագիրը (կարճ)։

Հայկական պետուկանությունը վերականգնելու՝ 20 հոդվածից բազկացած նախագիծ էր կազմել Շահամիր Շահամիրյանը։ Այս նախագծով Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով։Կառավարությունը պետք է գլխավորեր ազգությամբ հայ նախարարը։ Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար 6-հազարանոց ռուսական զորք։ Հայոց պետությունը տարեկան հարկ պիտի վճարեր Ռուսաստանին և անհրաժեշտության դեպքում տրամադրեր նաև զորք։ Առաջարկվում էր երկու երկրների միջև սահմանել ազատ արթևեկություն։ Հայաստանի կառավարությունը Պետերբուրգում պիտի ունենար իր դեսպանը։ Հովսեփ Արդությանի ծրագրի օրինակով Շ․ Շահամիրյանի նախագիծը ևս ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների կողմից երկու ծրագրերն էլ չեն քննարկվել։

Ինչու՞ Հայաստանի ազատագրության այս երեք ծրագրերը, նույնիսկ չքննարկվեց ռուսական իշխանության կողմից։

Քանի որ Ռուսատանին այդ երեք ծրագրերը ձեռք չէր տալիս դրա համար այդ հարցերը իշխանության կողմից չքնարկվեցին։

2. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսատանին

  • XIX դարի սկզբին ի՞նչ խանություններից էր բաղկացած Արևելյան Հայաստանը։
  • Արևելյան Հայաստանի մեծագույն մասը ենթարկվում էր Իրանին և կազմված էր՝ երևանի,նախիջևանի,Ղարաբաղի,Գանձակի և Մակոսի խանություններին։
  • Ինչպե՞ս էր կոչվում Երևանի խանության կառավարիչն, ի՞նչ իշխանություն ուներ նա։
  • Սարդարը օշտված էր ռազմավարչական մեծ իշխանությամբ։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1801 թվականին։
  • Նրա կյանքում 1751թ Էմինը հոր կամքին հակառակ ծառայության է անցնում բրիտանական նավում։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան Անդրկովկասում 1804 թվականին։
  • Ռուսական արքունիքը Արլ․ Վրաստանը բռնակցեց Ռուսասանին 1801թ։Ռուսաստանի տիրապետության տակ անցան՝հայկական գավառները։
  • Ե՞րբ է կնքվել Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, ըստ այդ պայմանագիրի ի՞նչ տարածքներ անցան Ռուսաստանին։
  • 1813թ հոկտեմբերի 12ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվել է հաշտության պայմանագիր։Ռուսաստանին է անցնում Արլ․Հայաստանի զգալի հատվածը։
  • Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցավ 1826 թվականի հուլիսին։
  • 1826թ հուլիսին Աբաս-Միրզան 60-հազարանոց բանակով ներխուժում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը։
  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 3-ի Շամքոր գետի ափին տեղի ունեցած ճակատամարտը։
  • 1826թ սեպտեմբերի 3ին հայազգի Գեներալ Վալիերիան Մադավոթի 2 հազարանոց կորագունդը Շամքոր գետի ափին ջաղջախում է պարսկաստնին և հետ գրավում Գանձուկը։
  • Նկարագրե՛ք 1826 թվականի սեպտեմբերի 13-ի Գանձակում տեղի ունեցած ճակատամարտը։
  • Սեպտեմբերի 13ին Գանձակի մոտ տեղի է ունենում ավելի մեծ ու վճռական ճակատամարտ։Գեներալ Ի․ Պասկևիչի գլխավորած 8000-անոց զորքը ջախջախիչ հարված է հասցնում Աբաս-Միրզային 35.000անոց բանակին և դուրս շպրտում գրավված շրջաններից։
  • Նկարագրե՛ք Երևանի բերդի գրավումը։
  • Երևանի բերդի գրավում  հոկտեմբեր, 1827 թվական) ցարական զորքերի կողմից Երևանի խանության մայրաքաղաք Երևանի բերդաքաղաքի պաշարումը, որը տեղի է ունեցել 1827 թվականի հոկտեմբերի 1-ին։ Վերջինս դարձել է Ռուսական կայսրության կուլմինացիոն փորձը՝ Անդրկովկասի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու գործում։ 
  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։
  • Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան