Շատերս ենք ուրցով թեյ սիրում, սակայն քչերս գիտենք նրա օգտական հատկությունների և հակացուցումների մասին։ Հայտնի է 150 տեսակ, մեզ մոտ տարածված է դրանցից 5-ը։Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-30 սմ, հիմքում՝ փայտացած։ Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։

Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից։

Քիմիական կազմ

Thymus moroderi03-800.jpg

Ուրցը պարունակում է 0.5 — 1% եթերայուղ, որի բաղադրիչներն են՝ թիմոլըկարվակրոլըցիմոլըտերպինենըբորնեոլըցինգիբերենը։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ կալիումկալցիումմագնեզիում: Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա պայմաններում։

Կիրառություն

Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցներիփսխմանասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Օգտակար հատկությունները

Բուժում և կանխարգելում է հարբուխը, օժտված է ցավազրկող, խորխաբեր, հակաբորբոքային հատկություններով, մեղմում է հազը, օգտագործվում է գրիպի, անգինայի և շնչառական այլ հիվանդությունների բուժման ժամանակ։ Նպաստում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի կարգավորմանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, օգնում է հաղթահարել քրոնիկ հոգնածությունը, անքնությունը, բարձրացնում է աշխատունակությունը, ուժ տալիս։ Օգնում է ազատվել գլխացավից։ Բժշկության մեջ օգտագործվում է վերքերն ու մաշկային հիվանդությունները բուժելու համար։ Նպաստում է ատամնացավի դադարեցմանը, օգտածործվում է բերանի խոռոչի բորբոքման դեպքում, վերացնում է բերանի տհաճ հոտը։

Հակացուցումը

Ուրցը հակացուցված է հղի կանանց, ինչպես նաև երիկամների և լյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց։