Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87 թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը` պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185 թ-ին` Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187 թ-ին փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը դարձել կրոնավոր: 1187 թ-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) ջախջախել է Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի շրջան՝ ներառյալ Պռականա բերդը: 1187 թ-ին հաղթել և  իրենից կախման մեջ է գցել Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Եգիպտոսի սուլթանության դեմ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–92 թթ.) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) Հենրիկոս VI կայսրը պարտավորվել է Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ Լևոն Բ-ն թագադրվել է Սուրբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա մայր տաճարում: Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը՝ հայկական ծեսով, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և Հռոմի պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատինական ծեսով Լևոն Բ-ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և Կիլիկիայի նահանգի ու Իսավրիայի»: Պատմագիրները Լևոն Բ-ի թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Ձգտելով ստեղծել կենտրոնացված և անսահմանափակ միապետություն՝ Լևոն Բ-ն հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների (մասնավորապես Հեթումյաններին): Նոր դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնեական պետությունների (Նիկիա, Կիպրոս, Երուսաղեմ և այլն)  արքայատների հետ:Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98 թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով  վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական ու գրական արժեքավոր երկեր: Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիքը հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։

 Լևոնը կարողացավ հզորացնել ու զարգացնել երկիրը։ Նա ստեղծեց հայոց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորեց արքունի գործակալությունները, բարեկարգեց տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագիրներ կնքեց (1211-1212 թթ) Վենետիկի, Փիզայի, Ճենովայի ու վաճառաշահ այլ քաղաքների եւ երկիրների հետ, կազմակերպեց առևտրական նավատորմիղ, բացեց վարժարաններ, դպրոցներ (ուսուցումը՝ հայերեն եւ օտար լեզուներով)։
Իսկ հոգեմտավոր և մշակութային զարթոնքի առումով՝ Լևոն Բ իր արքունիքի մեջ արտոնյալ պայմաններ ստեղծեց գիտնականների և արվեստագետների համար: Նրա թագավորության ժամանակ էր, որ նորովի ընդօրինակվեցին ու կորստից փրկվեցին հայկական բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն թարգմանվեցին գիտական ու գրական արժեքավոր երկեր:

Լևոն Բ ամեն ինչ արել է իր երկրի ու ժողովրդի բարեկեցության համար։ Նա այն եզակի թագավորներից էր, ով կարողացավ ոչ միայն մեծացնել, այլ նաև ամրապնդել Կիլիկիան Հայաստանի տարածքներն ու սահմանները, կարողացավ իր իշխանությունը հաստատել Անտիոքում և լեզու գտնել Հռոմի Սրբազան Հանրապետության հետ։ Նա կարողացավ Կիլիկիան Հայաստանը դարձնել ժամանակի ամենհզոր ու զարգացած պետությունը։

Լևոն Բ-ն խելացի էր, հմուտ իր գործում ու քայլերում։ Դրսևորում էր ճկուն դիվանագիտական քայլեր: Նա շատ հմուտ դիվանագետ էր, որ կարողանում էր հակառակորդին կամ դաշնակցին օգտագործել երկրի բարելավման համար: Դա կարող ենք տեսնել, երբ նա բարեկամացավ Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ և խաչակրաց արշավանքը օգտագործեց իր երկրի քաղաքական շահերի համար:

Մի շարք հայ արքաների մոտ կարող ենք նկատել, որ իրենք գործում էին միամտաբար և մահից խուսափելու համար համաձայնում էին դաշնակից պետության յուրաքանչյուր պահանջին: Մինդեռ Լևոնը ոչինչից չվախենալով առաջ էր տանում հայոց գահին հաստատվելու իր մտադրությունն ու քայլերը: Յուրաքանչյուր այլ պետության հետ դաշնակցելիս ու պայմանագիր կնքելիս մեծ հաշվով արվում էր ի օգուտ Հայաստանի: Եվ թե հայոց նախարարներն ո պաշտոնյաները, թե բնակչությունը գոհ էին լինում Լևոնի քայլերից: Եթե մենք մյուս թագավորություններում նկատում էինք պառակտումների երկրի ներսում (հիմնականում Բագրատունիների օրոք, ովքեր չէին կարողանում իրենց իշխանությունը սփռել ամբողջ պետությունում), պաշտոնյաների կամ բնակչության դժգոհություններ, ապա այդ ամենը չենք նկատում Լևոն Բ-ի գահակալման ընթացքում:

Կցանկանայի անդրադառնալ Լևոնի հմուտ թագավոր լինելուն: Հիշենք այն դրվագը երբ Անտիոքի Բոհեմունդ արքան Լևոնին հրավիրեց իր մոտ բանակցությունների մինևդեռ նրա դեմ դավադրություն էր կազմակերպել: Իմանալով այս մասին Լևոնը ինքն է նշանակում հանդիպման վայրը և ինքն է ձերբակալում Բոհեմունդին: Եթե մի փոքր հետ գնանք շատ հայ արքաներ ու զորականներ ձերբակալվել և սպանվել են հենց այս մեթոդով: Այդ թագավորներից է Արշակ Բ-ն: Նա (և ոչ միայն նա, նաև Վասակ Մամիկոնյանը) Շապուհի հրավերով մեկնում է Պարսկաստան, Շապուհը նրան ձերբակալում է: Թշնամին մնում է թշնամի, որքան էլ որ որոշվում է միմյանց միջև բարեկամական կապեր հաստատել, զգուշավորությունը լավ բան է: Նույնը կրկնվում է Պապ թագավորի մոտ: Նման կերպով փերբակալվել ու սպանվել եմ մի շարք հայ արքաներ: Ուրախ եմ, որ նույն սխալը չկրկնեց Լևոնը, այլ դա օգտագործեց հենց թշնամու դեմ: Ձերբակալեց Անտիոքի արքային և դա օգտագործեց երկրի շահերի համար:

Նա գործում էր մտածված ու զգույշ։ Կարողանում էր ճիշտ կողմնորոշվել: Հեռատես էր։ Լևոն Բ-ի մարմինն ամփոփվել է Սսում, իսկ սիրտը՝ իր կառուցած Ակների վանքում։