Արդեն 2 ամիս է ինչ աշխատում ենք առցանց։ Հեռավար առցանց ուսուցումը դեռ շարունակվում է բոլոր կրթական հաստատություներում, քանի որ երկրում տիրում է արտակարգ իրավիճակ։ Խոսեմ ապրիլ ամսվա իմ կատարած առաջադրանքերից և նախագծերից։ Ապրիլ ամիսը կարելի է ասել ավելի հագեցած էր, հետաքրքիր աշխատանքներով և նախագծերով։ Կար մի շարք ընտանեկան նախագծեր, որը միայն, որպես առաջադրանք չէին հանդիսանում, այլ նաև հետաքրքիր ժամանակ անցկացնելու ընտանիքի անդամների հետ , հատկապես այս շրջանում, երբ տանից չես կարողանում դուրս գալ, որքան էլ դրսում լավ եղանակ է լինում։ Կարող եմ ասել, որ ընտանեկան նախագծերը առաջին հերթին ուսուցողական են սովորողների համար և յուրաքանչյուր սովորող իրեն տրված այդ նախագծերը խաղերի, զրույցի, ինչ֊որ հետաքրքիր ուտեստների պատրաստման միջոցով ավելի հաճույքով և հեշտ են յուրացնում։ Կցանկանայի շնորհակալությունս հայտնել բոլոր դասավանդող ուսուցիչներին ովքեր ժամանակը չեն խնայել այս նախագծերը կազմել են մեզ համար և բացի նոր տեղեկություններ տալուց նաև օգնել են ժամանակը ճիշտ օգտագործել։ Կատարել եմ հետևյալ նախագծերը։

Ռուսաց լեզու