Մարձակ ,-(մանանեխ-պարս.nanxuah),(Ախունա-արաբ axkuna), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսեր։ ԽՍՀՄ-ում մշակվում էր հիմնականում 2 տեսակ՝ կապտամոխրագույն մանանեխ և սպիտակ մանանեխ (Sinapis alba)։ Վայրի տեսակները հանդիպում են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տրոպիկներում։

 Ցողունը կանգուն է, պարզ կամ խիստ ճյուղավորվող, թավոտ, հազվադեպ՝ մերկ, բարձրություն՝ 10-100 սմ, ներքևի տերևները խոշոր են, քնարանման, ամբողջական կամ խիստ կտրտված, իսկ վերինները՝ մանր, նշտարաձև, ամբողջական։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը պատիճ Է՝ 16-20 սերմով։ Սերմերը գնդաձև են, մուգ շագանակագույն կամ դեդին 1000 սերմի կշիռը 2,0-2,5 գ է։

Մասրենին , վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։ Հայտնի են մոտ 350-400 (այլ տվյալներով՝ 100-250) տեսակներ։Հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամևաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովհանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ։, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն։ Ունի անուշ, քաղցր բույր, առէջը գազարագույն է։ Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր, եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։

Illustration Rosa canina1.jpg