Coffeeshop Company

Coffeeshop Company սրճարանը հաճախորդներին առաջարկում է սեփական արտադրության վիեննական սուրճ, թեյ և տեղում պատրաստվող ուտեստներ: Երեւանյան երկու սրճարանները համաշխարհային Coffeeshop Company-ի մասնաճյուղերն են: Այցելուները սուրճը կարող են վայելել տեղում կամ ընտրել Coffee To Go տարբերակը՝ տանելով այն իրենց հետ: Coffeeshop Company-ն առաջարկում է նաև մրգային ըմպելիքների լայն տեսականի:

Սրճարանում կարող եք պատվիրել հատուկ բաղադրատոմսերով պատրաստված թխվածքների ու ըմպելիքների մեծ տեսականի: Եվրոպական խոհանոցը գերակշռող դիրքում է: Կարող եք համտեսել սենդվիչներ, ծովամթերքով պատրաստված ուտեստներ ու աղցաններ: Coffeeshop Company-ում կա նաեւ վաճառակետ, որտեղից կարող եք ձեռք բերել ֆիրմային սուրճ եւ թեյ, ինչպես նաեւ սպասքի որոշ պարագաներ:

«Yerevans Cafe»

Մայրաքաղաքի անունը կրող «Yerevans Cafe»-ի ինտերիերում, ինչպես և ենթադրելի է, գերակշռում է «երևանյանը»: Սեղաններին օրինակ էսքիզներ են` քաղաքի ամենահայտնի վայրերով: Դասական ինտերիեր, հանգստացնող երաժշտություն` հաճախ դաշնամուրային LIVE նվագակցությամբ: Սրճելու, թեյելու և ընթրելու համար այստեղ անհրաժեշտ ամեն բան կգտնվի: 

Forty-Four Sky Сocktail Bar

Forty-Four Sky Сocktail Bar-ը գտնվում է Opera Suite Hotel-ի 12-րդ հարկում: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք, տպավորություն է, որ կարող եք հասնել աստղերին։

Retro cafe

Օրը նոր լիցքերով սկսելու համար բավական է մեկ գավաթ համեղ սուրճը: Վաղ առավոտից Ձեզ նախաճաշի է հրավիրում Retro cafe-ն:  Այստեղ Ձեզ է սպասում թարմ և ֆիրմային խմորեղենի տեսականին, ինչպես նաև առողջարար և համեղ խոհանոցը: Հին ու վինտաժային առարկաները, երաժշտությունն ու սրահի ձևավորումը ստեղծում են յուրահատուկ ռետրո ոճ, որը հիշեցնում է 1970-80-ականները: 

Mangiare

Mangiare-ը սրճարան, հացատուն, հրուշակեղենի խանութ և ռեստորան է: Այստեղ մատուցվում են եվրոպական խոհանոցի ամենահայտնի և յուրօրինակ կերակրատեսաները: Ճաշացանկում հատուկ տեղ է հատկացվել  իտալական խոհանոցի ուտեստներին: 

Ռեստորանը առաջարկում է  սեփական արտադրության ու առանց հավելումների հացի տեսականի, յուրահատուկ հրուշակեղեն: Այն հարմար վայր է ընտանիքի հետ օրն ու ճաշը հանգիստ մթնոլորտում վայելեու համար:

Brioche

Երևանյան երկու հասցեներում Brioche սրճարան-հացթուխարանը վաղ առավոտից հրավիրում է նախաճաշի: «Էքսպրես» նախաճաշը ներառում է թարմ կրուասան, տնական մեղր, ջեմեր ու մուրաբաներ:

Ֆրանսիական ոճով կահավորված ու նախագծված սրճարանում կարող եք վայելել նաեւ տաք ուտեստներ, թխվածքների՝ տեղում պատրաստվող լայն ընտրանի: Brioche-ի առանձնահատկությունը ամեն օր թխվող ֆրանսիական հացն է՝ մեկ տասնյակի հասնող տեսակներ: Բոլոր սենդվիչներն ու ուտեստները մատուցվում են ֆիրմային հրանսիական հացերով: 

Segafredo

Segafredo-ի երևանյան սրճարանները շարունակում են համաշխարհային սուրճ արտադրող և մատուցող բրենդի լավագույն ավանդույթները: Այստեղ կարող եք վայելել ֆիրմային էսպրեսսո և էսպրեսսոյի հիմքով պատրաստվող այլ սուրճեր:
Այստեղ մատուցում են նաև թեթև իտալական ուտեստներ ու սուրճի համար ընտրված քաղցրավենիք: շ Segafredo-ն նաև Երևանի ամենաշուտ բացվող վայրերից է:  Այն   08:30-ից սպասում է նախաճաշել ցանկացողներին: 

EL Garden

Կանաչապատ տարածք, թափանցիկ վրաններ,ծառերից կախված ճոճանակներ, սրճարանի ողջ տարածքով ազատ շրջող բադեր ու նապաստակներ,բարեհամբույր սպասարկում, հարուստ ճաշացանկ և, իհարկե, մաքուր օդ։ Ահա այն հակիրճ ցանկը, որը կարող է բնութագրել EL Garden. Անվանումն արդեն հուշում է իր գաղափարի մասին, սակայն հաճելիորեն կզարմանաք, երբ ինքներդ մոտենաք այգուն։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Ունի հատուկ երեխաների համար առանձնացված Kids Zone․ փոքրիկ ֆերմա և խաղահրապարակ, որտեղ կարող եք կազմակերպել Ձեր երեխայի ամենակարևոր միջոցառումները։Առկա է նաև Love Zone՝ հատուկ սիրահար զույգերի համար առանձնացված անկյուն՝ հեռու երեխաների աղմուկից:EL Garden-ը հարմար է նաև հարսանյաց գեղեցիկ հանդիսությունների կազմակերպման համար, քանի որ հնարավորություն ունեք իրականացնել յուրօրինակ մտահղացումներ յուրահատուկ և անկրկնելի մթնոլորտում:

https://angeldadyan.wordpress.com/2020/10/06/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bd%d6%80%d5%b3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/

.