Գենդերային ինքնությունը այն է, ինչը դու ունես քո գլխում հասարակության մեջ քո դերի մասին` կին, տղամարդ կամ այլ գենդեր:Գենդերը սահմանվում է մշակույթով: Որոշ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա պետք է լինի զուսպ, ոչ շատախոս, լուրջ, ոչ թեթևաբարո, իսկ այլ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա, ընդհակառակը, պետք է լինի ազատ վառ արտահայտի իր զգացմունքներն ու հույզերը, խոսելիս շատ ժեստեր գործածի և այլն: Նույնը և կանանց նկատմամբ: Եթե որոշ մշակույթներում առաքինություն է համարվում կնոջ` մինչև ամուսնությունը կույս լինելը, և խիստ պահպանողականները չեն ամուսնանում կուսազրկվածների հետ, ապա այլ մշակույթներում կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, կանանց վերարտադրողական և սեռական իրավունքները ևս պաշտպանվում են, կինն ու տղամարդը կարող են մինչամուսնական հարաբերություններ ունենալ (այդ թվում` սեռական համատեղ կյանք) և միայն դրանից հետո որոշել` ամուսնանում են, թե ոչ: Ուստի, կնոջ և տղամարդու գենդերները համընհանուր չեն, դրանք դիտարկվում են յուրաքանչյուր մշակույթի համատեքստում:Գենդեր» հասկացությունը ժամանակակից աշխարհի խոշորագույն նվաճումներից է: Եթե «սեռ» հասկացությունը բնութագրում է կանանց և տղամարդկանց կենսաբանական, ֆիզիկական, ֆիզիոլոգիական և բնության կողմից տրված այլ առանձնահատկությունները, ապա «գենդերը» սոցիալական սեռն է, որը մատնանշում է կնոջ և տղամարդու միջև առկա սոցիալական տարբերությունները և հասարակության կողմից նրանց վերագրված դերերի առանձնահատկությունները: