Ուսումնասիրում ենք ու պատասխանում այս հարցերին․

1․ Ե՞րբ և ո՞ւմ միջև կնքվեց այս պայմանագիրը։

Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 1828թ. փետրվարի 10-ին կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը, և այլևս ոչ մի պատերազմ տեղի չունեցավ երկու հարևան երկրների միջև:

2․ Ինչպիսի՞ պայմաններ էին ստեղծվում Հայաստանի համար ըստ այս պայմանագրի։

Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի գավառը անցան Ռուսաստանի տիրապետության տակ: Երկու երկրների ռազմագերիներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց գաղթել և բնակություն հաստատել Հայաստանում: Պարսկաստանը պարտավորվում էր վճարել 40 միլիոն ռուբլի ռազմատուգանք: Երկու երկրների միջև վերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները: Ազատ առևտրի իրավունք տրվեց երկու երկրների հպատակներին և այլն:

3․ Ովքե՞ր և ի՞նչ դերակատարում ունեցան

պայմանագրի կնքման գործում։

Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ Արևելյան Հայաստանի ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Նրա ճակատագիրը կապվեց կենտրոնացված հզոր պետության հետ, ուր ստացավ կյանքի և գույքի ապահովություն:

Պարսկաստանից և Թուրքիայից ավելի քան 120 հազար հայերի ներգաղթն արմատապես փոխեց հայ բնակչության տեսակարար կշիռը Անդրկովկասում: Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն ու ապահով կենտրոն:

4․Ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեի։

5․ Ո՞ր կետերը կփոխեի և ինչպե՞ս։

ոչ մի կետ չէի փոխի