Սան Ստեֆանոյի պայմանագիրՌուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878 թվականի փետրվարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում կնքված նախնական հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 18771878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։

Ստորագրել են փետրվարի 19-ին (մարտի 3)-ին Սան Ստեֆանոյում (Կոստանդնուպոլիսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Նիկոլայ Իգնատևն ու Ալեքսանդր ՆելիդովըԹուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը։

Սան Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. «անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ»:

Սան Ստեֆանոյի պայմանագրով ՉերնոգորիանՍերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Բոսնիա և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում։Բուլղարիան  հռչակվում էր ինքնավար իշխանություն։

Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս, զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։

Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 միլիոն ռուբլի ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856 թվականի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ ԱրդահանըԿարսըԲաթումըԲայազետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը։

Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում ԿարսըԱրդահանըԲայազետըԲաթումըՕլթինԱրտանուջըԱրդվինըԱլաշկերտըԿաղզվանը և Խումարը։