Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը: