Ես ամանորին դիտել եմ <<Գրինչ>> ֆիլմը ։Ֆիլմը դիտել եմ ընտանիքիս հետ։Մի փոքր պատմեմ ֆիլմից ։

Կտոգրադ հեքիաթային քաղաքի բնակիչները շատ են սիրում նշել Ամանորը։ Բայց կա մեկը, ով ատում է այդ տոնը. դա կանաչ արարած Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա, իր միակ ընկերոջ՝ Մաքս անունով շան հետ, և նեղացած է քաղաքի բնակիչներից։ Մանուկ հասակից հասակակիցները ծաղրում էին Գրինչին իր անսովոր արտաքինի համար։ Ավելի ուշ Գրինչի և քաղաքացիների մեջ ընդհանուր հակակրանք է առաջանում։

Ամեն տարի Կտոգրադ քաղաքի բնակիչների ամանորյա ուրախությունն ու երջանկությունը կանաչ ճգնավորի մոտ բարկություն և զայրույթ են առաջացնում։ Եվ մի անգամ Գրինչը որոշում է իրականացնել իր նենգ ծրագիրը. գողանալ քաղաքացիներից իրենց սիրելի Սուրբ Ծնունդը․․․