Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։ 

Առավոտ, լույս օրը բացվեց, մերս տավարը դուս հանեց, 5 գ. բ՛ուրթ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց և գ՛նացինք։ Գնացինք, քրոջս ցույց տվեցի քարափը, գ՛նաց կանգնեց գլխին, իլիկը մանեց. էլի քարափը ծածկեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ տեսավ, մի պառավ կնիկ նստած է, բ՛արկացած ասաց. «Նա՛նի, իլիկը տո՛ւր»։ Պառավն ասաց. «Վորդի՛, արի վերցրու տար, ես մեծ կին եմ չեմ կարող տեղիցս կանգնել, »։ Աղջիկը բ՛արկացած ասաց. «Ճանապարհը որտեղա »։ Ասաց. «Ձորի միջիչ հանի»։ Աղջիկը ձ՛որի միջից դուրս եկավ, տեսավ մի գաղտնի դ՛ուռ բ՛աց արեց, ներս մտավ, կռացավ որ իլիկը վերցնի, տեսավ, դուռը չկա ասաց. «Նանի՛, դուռը կորցրեցի, որտեղա»։ Նանին ասաց․ «Վորդի, արի, բ՛ան պետքա ասեմ։ Գնաց պառավի մոտ։ «Նա,— ասաց,— ավելը վերցրա, մեր տունը սրբի»։ Աղջիկը սրբեց վերջացրեց, պառավը ասաց, «Վորդի՛, մեր տունն ա մաքուր, թէ՞ ձերը»։ Աղջիկը բ՛արկացած ասաց. «Մեր տունը մաքուր է, ձեր տունը կեղտոտ»։