Չորեքշաբթի օր էր, իսկ եղանակը՝ հիանալի։ Ամենքից շատ սպասված օրը եկավ գնացինք թափառուների։ Մեծ ուրախությամբ սպասում էի այդ օրվա իրականացմանը։ Ուղևորությունը սկսվեց Մաշտոցի պողոտայից։ Այնտեղ հասնելուն պես մի անգամից այցելեցինք Կապույտ մզկիթ։ Միշտ տեսնելով այդ գեղեցիկ և գույնզգույն շինությունը մեծ ցանկություն էր առաջանում ինձ մոտ մտնել այնտեղ։ Այդ օրը ինձ հաջողվեց իրականցնել ցանկությունս, այնպիսի տպավորություն էր ասես Հայաստանում չէի, կարծես իրանում լինեի։

Այդ ամենից հիանալուց հետո շարժվեցինք դեպի Ժամանակակից արվեստի թանգարան, այնուհետև գնացինք Մարգարյան հիվանդանոցի հայտնի դռան մոտ որին երբև ուշադրություն չէի դարձրել։ Հետո շարժվենիք Արամի փողոց, ապա գնացինք Վերնիսաժ, Սախարովի հրապարակ, Նալբանդյան, Տիգրան Մեծ ։ Ֆիրդուս որտեղ մարդիկ դեռ ապրում են ոչ լավ պայմաններով, բայց ուրախ։ Թափառումների շնորհիվ մենք ծանոթանումն ենք փողոցների և շրջապատող իրերի հետ շենքերի և տարբեր շինությունների։ Շնորհակալ եմ մեր շատ սիրելի և ընկերասեր ընկեր Էլյային լավ և ուրախ օր պարգևելու համար։