Այսօր ես առաջին անգամ մասնակցեցի հեծանվավարության դասին։ Ամեն ինչ շատ լավ անցավ առանց վնասվածքների ընկեր Հրայրի շնորհիվ։ Ես հեծանիվը այնպես ինքնավստահ վերցրեցի ասես հիմա քշելու էի և բոլորը հենց դրան էլ սպասում էին։ Պարզվեց այն, որ ես քշել չգիտեի և ընկեր Հրայրը ինձ վարել սովորեցրեց։ Շատ էի դժվարանում վարել, դանդաղ էի վարում։ Երբ վարում էի զգացի, որ արդեն միայնակ եմ վարում էլ ընկեր Հրայրը չէր բռնել։ Ամեն ինչ սկսեց այդ պահից և ես ինքնուրույն սկսեցի վարել։

ահա այդ օրվանից մի հավես վիդեո