Տևողությունը՝ կտևի 3օր։
Մարդկանց քանակ՝ 20։
Ամիսը՝ մայիս-օգոստոս։
Կացարան՝ հյուրանոց, հյուրատուն։
Սկիզբ\ Ավարտ՝ Երևան։
Մեկնումը՝ Հանրապետության հրապարակից։
Ժամը՝ 8-ին, անպայման վերցնել ճանապարհի համար սնունդ, դեղորայք և ջուր։
Ուղևորությունը դեպի՝ Դիլիջան, կանգառներով։
Կանգառը՝ Սևան այցելելու Սևանավանք։
Դիլիջան ՝ այս քաղաքը շրջապատված է խիտ անտառներով, կան նաև բուժիչ հանքային ջրեր։Քաղաքը հարուստ է ինչպես բնական, այնպես նաև պատմամշակութային արժեքներով:Դիլիջանը բավականին հին քաղաք է: Այստեղ կարելի է տեսնել հին տներ և արհեստագործական խանութներ։ Դիլիջանը տեղակայված է Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի քաղաքները կապող ճանապարհի վրա:
ՕՐ-1
Այցելել Սևանավանք, այնուհետև շարժվել դեպի Դիլիջան։
Դիլիջան ազգային պարկ՝ Դիլիջան ազգային պարկը հիմնադրվել է 1958 թվականին: Պարկը զբաղեցնում է 28.000 հա տարածք: Այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ լեռնային լճեր և բուժիչ հանքային աղբյուրներ: Պարկի տարածքում կարելի է տեսնել նաև մի քանի հին վանական համալիրներ և գերեզմաններ, որոնք համարվում են պատմական հուշարձաններ:
Պատմական Շարամբեյան փողոցը՝ Դիլիջան քաղաքի կենտրոնում Դուք կտեսնեք վերակառուցված տներով մի հետաքրքիր թաղամաս: Հարմարավետ վերնահարկերը և փայտյա պատշգամբները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ և տեղափոխում են Ձեզ մի քանի դար հետ: Այստեղ կարող եք տեսնել հին քաղաքի կենցաղը: Դուք նույնիսկ կարող եք Ձեր ձեռքերով պատրաստել որևէ բան և տանել Ձեզ հետ: Եթե տեղավորվենք ժամանակի մեջ կարող ենք նաև այցելել Գոշավանք վանական համալիր՝ այն կրում է հայ հայտնի գրող և գիտնական Մխիթար Գոշի անունը, ով մեծ ակտիվությամբ մասնակցել է վանական համալիրի կառուցման աշխատանքին՝ 1188 թվականին: Ժամանակին Գոշավանքը Հայաստանի ամենամեծ հոգևոր կենտրոններից մեկն էր: Այնուհետև վերադարձ դեպի հյուրանոց։


ՕՐ-2
Առավոտյան դուրս գալ ժամը 9-ին։
Պարզ լիճ՝ լիճը գտնվում է Տավուշի մարզում: Այն գեղեցիկ լեռնային լճակ է՝ շրջապատված գեղատեսիլ անտառներով: Լճի տարածքում կա հանգստյան գոտի, որտեղ կարելի է նավարկել կամ պարզապես հանգստանալ լճի ափին և հիանալ չքնաղ գեղեցկությամբ:
Զիփ լայն՝ վայրէջք պողպատյա մալուխներով՝ ձգողական ուժերի կիրառմամբ, հատուկ սարքի օգնությամբ, որտեղ օգտագործվում են աղյուսներ։ Դրանով զբաղվում են որպես արկած, զվարճանք կամ ադրենալին ստանալու համար։


ՕՐ-3
Առավոտյան դուրս գալ ժամը՝ 8։30-ին։
Հաղարծին վանական համալիր՝ Վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում: Հնում այստեղ էր գտնվում Հաղարծին գյուղը, որից այժմ միայն ավերակներ են մնացել: Վանական համալիրն իր անունը ստացել է գյուղից: Հաղարծնի ամենահին կառույցները թվագրվում են 10-րդ դարով: Վանական համալիրը ներառում է 3 եկեղեցիներ՝ Սբ. Աստվածածին, Սբ. Գրիգոր ր Սբ. Ստեփանոս: Հաղարծնի տարածքում պահմանվել են հնագույն դամբարանների մնացորդներ: Այստեղ կարելի է տեսնել նաև յուրահատուկ գեղեցկության խաչքարներ:
Մաթոսավանք վանական համալիր՝ 13 դարի կառույց է, որը գտնվում է Դիլիջանից ոչ շատ հեռու: Վանական համալիրի հին պատերը և տարածքի խաչքարերը պատված են կանաչ մամուռով: Կառույցի մի մասը կիսաքանդ վիճակում է. մթնոլորտը ասյտեղ շատ խորհրդավոր է և նույնիսկ մի փոքր սարսափազդու: Այս ամենից հետո ճանապարհ ընկնել դեպի Երևան։ Երևանում վերջին կանգառը Հանրապետության հրապարակ։

