Մենք ամսի 26-ին մեր ուսուցիչների հետ միասին գնացինք Կոտայքի մարզ, այցելեցինք Կարենիսի վանք, , Կապտավանք, Պտղնի տաճար, ։ Օրը բավականին ուրախ անցավ։ Շնորհակալ եմ շատ մեր ուսուցիչների մեզ լավ օր պարգևելու համար։

ԿԱՐԵՆԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Կարենիս վանքը գտնվում է կոտայքի մարզի Կարենիս գյուղում։

Վանքը կառուցված է կարմիր տուֆի սրբատաշ քարերից, պատերը այդքանել հաստ չէին։ Եկեղեցու կողքին կար մի թաշկինակով ծառ, որը մարդկանց երազանքների խորհրդանիշն էր։ Եկեղեցու ներսում կար ստորգետնյա դամբարան, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող էր պահել իր երազանքը և քարը ամրեցնել դամբարանի կպչուն պատին։

ՊՏՂՆԻ ՏԱՃԱՐ

Պտղնի տաճարը կամ ինչպես ասում են նաև Պտղնավանքը քրիստոնյա եկեղեցի է Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրում։

Կառուցվել է 6-րդ դարի վերջերին 7-րդ դարի սկզբներին ։

Վանքը ավերված վիճակում էր , պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան հատվածը և արևելյան կամարը։

Պատերի վրա պատկերված է Աստվածամայրը, Քրիստոսը նաև առաքյալները։

ԿԱՊՏԱՎԱՆՔ

Կապտավանք կամ Սուրբ Միանսի վանքը, գտնվում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղում։

Առաքելական եկեղեցին կառուցվել է 1349 թվ․։ 14-րդ դարի եկեղեցի է։

Եկեղեցու կառույցի մեջ կա 3 շինություններ՝ դամբարան, եկեղեցի, զանգակատուն։