Ներքին և արտաքին գործոններ, որոնք դրդում են մարդկանց իրականացնել գործողություններ, որպեսզի հասնեն նպատակին։ Կան մոտիվացման բազմաթիվ տեսություններ։ Այս մոտեցումները կենտրոնանում են մարդկային պահանջների վրա, ինչը ձևավորում է նրանց վարքագիծը, և թե ինչպես կարող են կառավարիչները ստեղծել պայմաններ, որպեսզի բավարարեն աշխատողներին։ Ներքին մոտիվացիայի դեպքում անհատի խրախուսման ազդակները/շարժառիթները բխում են ներսից, կապված են իր սեփական հետաքրքրությունների և ցանկությունների հետ: Առանձնացվել են ներքին մոտիվացիան բարձրացնող/խթանող մի քանի գործոն՝

Մարտահրավեր
Մարդիկ մոտիվացվում են, երբ փորձում են հասնել մի նպատակի, որը բխում է իրենց անձնական հետաքրքրություններից, Արտաքին մոտիվացիա

Արտաքին մոտիվացիայի դեպքում անհատի խրախուսման ազդակները (շարժառիթները) գալիս են արտաքին աշխարհից, աշխատանքը կատարվում է ակնկալիքով, որ լինելու է սպասված պարգևատրումը՝ նյութական կամ ոչ նյութական (գումար, պատվոգիր, մրցանակ, գովաբանում, լավագույն աշխատողի ճանաչում և այլն):