Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս ։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին քաղցրանում էր։ Հուլիսին, օգոստոսին այնպես էր լինում, որ մեղր էին դառնում, մատերնիս իրար էին կպչում: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ էին լինում։ Ճյուղերը մնում էին, կամ, գետին էին թափվում։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցով մնում էին, թե նորեն էին բուսնում։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ հարդարում էինք ծառերի տակ։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»