Հետաքրքիր և անմոռանալի օր ունեցանք։Ամեն բան անցավ շատ հետաքրքրի։Քոլեջի բակից շարժվեցինք դեպի Խոր Վիրապ։
Խոր Վիրապ 17-րդ դարի վանք-ամրոց; Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։
Հետո գնացինք Արենի Սուրբ Աստվածածին;
Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը; Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։ Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։
Հետո շարժվեցինք դեպի Նորավանք։
Նորավանք Հայ առաքելական վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում; Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։
Իսկ հետո գնացինք Սևանկի տուն թանգարան։
Այնտեղ ունեցանք դիպլոմայինի պաշտպանություն։ Պիկնիկ արեցինք; Հետո առիթ ունեցանք զրուցել Տիարի հետ և բոլորով ետ վերադարձանք Երևան։
Շնորհակալ եմ բոլորին իմ օրը հիշարժան և ուրախ դարձնելու համար;