1. Հունական Grand Resort Lagoniss հյուրանոց: Եզակի, շքեղ հարմարություններով համարն իր մեջ ներառում է սպասավոր, դաշնակահար, շեֆ-խոհարար, ինչպես նաև լողավազան` տաքացուցիչով, մեկուսացված լողափ և հրաշալի տեսարան` դեպի Աթենք: Մեկ գիշերվա արժեքը 50,000 դոլար է:

2. Ամերիկյան Palms Casino Resort հյուրանոցը գտնվում է Լաս Վեգասում: Այն ունի էքսկլյուզիվ համար` շքեղ ջակուզիով, որը կարծես կախված է Լաս Վեգասի վրա: Մեկ գիշերվա արժեքը 40,000 դոլար է: 

3. Four Seasons հյուրանոցը Ամերիկայի հրաշքն է: Այս համարը հարմար կլինի ազատատենչ մարդկանց համար, որտեղից ափիդ մեջ կարծես թե երևում է ամբողջ Մանհեթենը: Գինը մեկ գիշերվա համար 34,000 դոլար է: 

4. Ժնևը սպասում է հյուրերին President Wilson Hotel հյուրանոցում: Հրաշք պենթհաուսի մեկ գիշերը 33,000 դոլար արժե: 

5. Հյուրանոցային Bridge համարը գտնվում է The Atlantis կղզիներում. ի՞նչը կարող է լինել ավելի լավ: Բահամյան կղզիները ոչ թե ժամանակի անցկացման վայր է, այլ` դրախտ: Արժեքը մեկ գիշերվա համար կազմում է 25,000 դոլար:

6. Մոսկովյան The Ritz-Carlton հյուրանոցը Ռուսաստանի զարդերից է: Հյուրանոցում կան հատուկ համարներ, որոնց մեկ գիշերն արժի 18,200 դոլար:

7. Burj Al Arab` եզակի հյուրանոց Արաբական Էմիրություններում: Հյուրանոցում կան երկհարկանի համարներ, որոնք արժանի են միայն թագավորներին: Այդ համարների բնակիչների համար կա առանձին վերելակ, Rolls Royce, իսկ առանձնակի ցանկությունների դեպքում նաև ուղղաթիռ: Մեկ գիշերը` 18,000 դոլար է: 

8. Էլիտար դասի Le Richemond շվեյցարական հյուրանոց: Հյուրանոցը իր հաճախորդներին առաջարկում է ամբողջովին ոսկե դեկորներով արքայական համար: Համարի ամենամեծ առանձնահատկությունը հսկայական պատշգամբն է, որը թույլ է տալիս զմայլվել Ժնևի արտասովոր տեսքով: Գինը մեկ գիշերվա համար արժե 17,500 դոլար: 

9. Four Seasons George V փարիզյան հյուրանոցը ուղղակի արքայական է: Հյուրանոցի ամենաթանկ 1 գիշերվա արժեքը 16,000 դոլար է: 

10. Park Hyatt-Vendôme ֆրանսիական հյուրանոցային համալիրը գտնվում է Փարիզում: Էքսկլյուզիվ կայսերական համարը գտնվում է երկրորդ հարկում և զբաղեցնում է 230 ք/մ տարածք: Դա ուղղակի համար չէ, այլ հսկայական ապարտամենտ, որի մեկ գիշերվա արժեքը 15,500 դոլար է: 

Կայքը որտեղից օգտվել եմ` https://168.am/2015/07/13/515266.html

07.09.2021 թվ.