Երբ զբոսաշրջիկը գալիս է և գիշերակացի համար վճարում է, բնականաբար, նա ունի որոշակի պահանջներ։ Դրանք են` առանձին սենյակ, մաքրություն, բավարար տաքություն բնակարանում, սանհանգույց՚։ Մասնագետն ընդգծում է՝ եթե տեղի բնակիչը կարող է զբոսաշրջիկին տրամադրել նշված նվազագույն պայմանները, սա նշանակում է, որ այս մարդն արդեն իսկ բարելավում է հենց իր կենսապայմանները, ինքն ավելի լավ է ապրում, տանը տաք ջուր ունի, ձմռան ցրտին դրսում չի լվանում սպասքը և այլն։ Սա այն դեպքն է, երբ զբոսաշրջության զարգացումն ու մարդու կենսապայմանների փոփոխությունը փոխշահավետորեն կապված են իրար՚։ 

Հոսթել, բյուջետային ընկերական կացարան, որտեղ հյուրերը կարող են վարձել մահճակալ, համօգտագործել լվացարանը, խոհանոցը, երբեմն՝ նաև ընդհանուր սրահը։ Սենյակները կարող են լինեն խառը կամ նախատեսված մեկ սեռի ներկայացուցիչների համար։ Հնարավոր է նաև առանձին սենյակների առկայություն։

Հոսթելները որպես կանոն ավելի մատչելի են և՛ տուրիստական օպերատորների, և՛ զբոսաշրջիկների համար։ Շատ հոսթելներ ունեն երկար ժամանակով բնակվող հյուրեր, որոնք այնտեղ բնակվելու վճարի դիմաց կարող են աշխատել որպես ադմինիստրատոր։

Հոսթելները կարող են գործել ինքնուրույն, կամ լինել Hostelling International (HI) միջազգային ոչ առևտրային կազմակերպության անդամ, որը խրախուսում է երիտասարդների արշավային գործունեությունն ու մշակութային փոխանակումը։ Զբոսաշրջիկների համար հոսթելները հաճախ անվանվում են նաև ճամփորդների հոսթել։

Հոսթելների և հոթելների (հյուրատուն և հյուրանոց) միջև կան մի շարք տարբերություններ, որոնք են՝

  1. Հոսթելները նպատակաուղղված են գումարի խնայողությանը, վարձը անհամեմատելիորեն ցածր է, և շատ հոսթելներ ունեն գրքերի, DVD տեսասկավառակների կամ այլ իրերի փոխանակման ծրագրեր։
  2. Հոսթելները նախատեսված են նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ պաշտոնական միջավայր, քանի որ հոսթելները հիմնականում ավելի քիչ պաշտոնական են, քան հյուրանոցները։
  3. Հոսթելները նախատեսված են նրանց համար, ովքեր սիրում են շփվել այլ հյուրերի հետ, քանի որ հոսթելները ավելի շատ են ունենում ընդհանուր սրահներ։
  4. Հոսթելներում, որպես կանոն, գործում է ինքնասպասարկման տարբերակը։

Հոսթել ընտրելու հարցում պետք է հաշվի առնել անվտանգության պայմանները, արդյոք առկա են հրշեջային անվտանգության միջոցներ, շուրջօրյա անվտանգության տեսահսկման համակարգեր և այլն։

Աղմուկը կարող է խանգարել հաճելի քունը։ Աղմուկ կարող է ստեղծվել մյուս հյուրերի խոսելու, ծիծաղելու, որոշ հյուրերի ուշ ժամանանելու, կամ վաղ մեկնելու, կամ պարզապես իրար մոտ գտնվելու արդյունքում։ Որոշ մարդիկ սրանից խուսափելու համար օգտագործում են ականջակալներ և քնադիմակներ։

Այլ հարմարություններ և ծառայություններ

Ավելի շատ այցելուներ գրավելու ակնկալիքով շատ հոսթելները մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնք նախկինում չկային։ Դրանց շարքին են պատկանում օդանավակայանում հյուրերին դիմավորելու և հոսթել փոխադրելու ծառայությունը, ինտերնետ սրճարանները, լողավազանների կամ սպա սրահների առկայությունը, տուրերի ամրագրումն ու մեքենաների վարձույթը։ Որոշ հոսթելներ կարող են արժեքի մեջ ընդգրկել նաև նախաճաշ։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%BD%D5%A9%D5%A5%D5%AC

09.09.2021թվ․