Ուղղությունը՝ Դեպի Ջերմուկ

Տևողությունը՝ երեք օր, երկու գիշեր

Զբոսաշրջիկների քանակը՝ մինչև 20

Հանգիստը՝ հյուրանոցում

Եղանակ՝ ամառ

Ջերմուկ, քաղաք ՀայաստանիՎայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա։ Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը։ Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու։ Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։ Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը ։ Սովետական ժամանակներից ի վեր Ջերմուկը ուշագրավ է եղել իր առողջարաններով: Տեղական տաք աղբյուրները հայտնի են հանքային բուժիչ ջրեոով, իսկ օդը այստեղ բյուրեղյա մաքուր և թարմ է: Ջերմուկի շրջակայքը անասելի շքեղ բնություն ունի. կանաչ անտառներ, ծաղկող մարգեր, կարկաչուն աղբյուրներ և գեղեցիկ ջրվեժներ:

Օր 1

Մեկնում ժամը՝ 8:30

Ժամանումը Ջերմուկ՝ 11:30

Մի փոքր հանգստանալ

Ճաշ՝ 1:30

Ջերմուկի ջրվեժը

Ջերմուկի ջրվեժը տեղական բնական գեղեցկություններից և տեսարժան վայրերից մեկն է: Ջրվեժը թափվում է 72 մետր բարձրությունից և հիշեցնում է աղջկա վարսեր, այդ իսկ պատճառով ստացել է «Ջրահարսի վասեր» անվանումը:

Երազանքների կամար

15 մետր բարձրությամբ և 30 մետր լայնությամբ քարե կամարը հանդիսանում է Ջերմուկի բնական հրաշալիքը: «Երազանքների կամար»-ին հասնելու համար կարող եք պարզապես  իջնել քաղաքից դուրս տանող աստիճաններով, որոնք անցնում են սքանչելի գեղեցկությամբ օժտված կիրճով:

Օր 2

9ին արթնանալ պատրաստվել գնալ նախաճաշելու այնուհետև դուրս գալ։

Ջերմուկի հանքային աղբյուրներ

Ջերմուկ բառը նշանակում է «տաք աղբյուր»: Ջերմուկի հանքային աղբյուրները` հիմնական տեղական գրավչությունը, գտնվում են քաղաքից ոչ հեռու՝ լեռներում: Այստեղ հասնելու լավգույն տրանսպորտի միջոցը ամենագնացներն են: Ճանապարհը, անշուշտ, այդքան էլ հաճելի չէ, բայց հավատացեք, որ Դուք միանշանակ անսահման գոհ կմնաք: Ամենակարևորը չմոռանաք վերցնել լողազգեստ ու սրբիչ: Բնական տաք ջուրը անսովոր զգոնություն և թարմություն կպարգևի Ձեզ:

Գնդեվանք

Գնդեվանքը միջնադարյան հայկական վանք է, որը կառուցվել է 10-րդ դարում: Ըստ պատմիչների, ժամանակին Սյունիքի արքայադուստր Սոֆիան այնքան գերված էր այս վայրի գեղեցկությամբ (այսօրվա Ջերմուկ քաղաքի մերձակայքով), որ նպատակ դրեց ամեն գնով այստեղ կառուցել մի գեղեցիկ վանք: Սյունիքի իշխանուհին չխնայեց իր հարստությունը. հոյակապ Գնդեվանքը կառուցվեց ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Շինարարությունն ու դիզայնը ղեկավարում էր ականավոր նկարիչ Եղիշեն:

Օր 3

Արթնանալ ժամը՝ 10:30 գնալ ճաշելու պատրաստվել և դուրս գալ։

Եղնիկի արձանը

Ժայռի վրա խոյացող արծաթե եղնիկ Ջերմուկի գլխավոր խորհրդանիշն է: Ըստ ավանդության, մի անգամ այս վայրերում որսորդը նետով վիրավորեց մի եղնիկի: Կենդանին վերջին ուժերը հավաքելով վազեց դեպի լիճ և իրեն ջուրը գցեց: Երբ որսորդը մոտեցավ լճին, նրան զարմանք պատեց. եղնիկը դուրս եկավ ջրից ամբողջովին բուժված և անվնաս: Ահա այսպես բացահայտվեց Ջերմուկի բուժիչ ջրերի գաղտնիքը, իսկ եղնիկը դարձավ քաղաքի խորհրդանիշ:

Արփա գետը

Արփան արագահոս լեռնային գետ է, որի վրա գտնվում է Կեչուտի ջրամբարը: Գետափը կատարյալ է զբոսնելու համար, ինչպես նաև գեղատեսիլ բնական տեսարանները վայելելու համար:

Վերադարձը՝ 6-ին։