Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի

Եկեղեցին կառուցված է քաղաքի հարավային մասում: Այստեղ է գտնվում հին գերեզմանատունը, որը կոչվում է Պատվո բլուր : Մինչև 19-րդ դարի սկզբները այս բլուրը օգտագործվել է որպես քրիստոնեական գերեզմանատուն, որտեղ թաղվում էին զինվորականները: Ըստ ռուսական հուղարկավորության ծեսի՝ հանգուցյալի դիակը պետք է տեղադրվի եկեղեցում:
Այս եկեղեցին փոքրիկ դասական ռուսական եկեղեցու վառ օրինակ է կառուցված հայկական սև տուֆից և կրում է Սուրբ Միքայել Արխիստրատիգ անունը: Տանիքի թիթեղյա նյութի պատճառով մարդիկ սովորաբար օգտագործում են պլպլան բառը (նշանակում է փայլում կամ փայլուն), նկարագրելու եկեղեցին:

Սուրբ Արսենի, ռուսական եկեղեցի Հայաստանի Գյումրի քաղաքում՝ Կազաչի պոստի տարածքում։ Եկեղեցին հանդիսանում է Հայաստանի ամենամեծ ռուսական եկեղեցին։
Եկեղեցին կրում է Սերբիայի արքեպիսկոպոս Սբ. Արսենիի անունը։
Սուրբ Արսենին կառուցվել է 1870-ական թվականներին և օծվել է 1910 թ.-ի հունվարի 6-ին։
Եկեղեցին ունեցել է 2 հիմնական գմբեթ, որոնցից մեկը՝ զանգակատանը կոնաձև է՝ հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ մյուսը՝ սոխուկանման։


Սուրբ Ալեքսանդրա, ռուսական եկեղեցի Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքում։ Եկեղեցին իր անվանումը ստացել է սուրբ նահատակ Ալեքսանդրա Հռոմեացի թագուհու անունով։ Եկեղեցին հանդիսանում է Ալեքսանդրապոլ քաղաքի առաջին ռուսական եկեղեցին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1837 թ. հոկտեմբերի 4-ին, երբ քաղաքը Նիկոլայ 1-ին ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ։ Եկեղեցին օծվել է 1842 թ.-ին և այն նախատեսված էր 800 հավատացյալի համար։
1918 թ.-ի մայիսի 25-ին թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլի ամրոցը։ Քահանա Մատվեյ Միրոնովը փակվում է եկեղեցում և կողպում դռներն ու լուսամուտները։ Թուրքերը չեն կարողանում եկեղեցու դռները կոտրել և քահանայի հետ միասին այրում են եկեղեցին։
Եկեղեցին վերանորոգվել է 2009 թ.-ի մայիսի 8-ին։
https://visitgyumri.com/am/russian-church/#!
01.12.2021թվ.