Այս անգամ ուղևորությունը կայացավ հունվարի 26֊ին դեպի Իրինա Ռոդինայի գեղասահքի դպրոց։ Ինչպես միշտ ժամանակը շատ կարճ տևեց։ Բայց այդ ամենի հետ միասին անցավ շատ հետաքրքիր և զվարճալի։ Այնքան ուրախ եմ, որ սովորում եմ հենց այստեղ, որտեղ երազանքներս սկսում են կատարվել։ Սկզբից ամեն ինչ այլ էր, ահավոր վախենում էին կարծում էի թե հիմա կընկնեմ և վերջ։ Իսկ հետո Ընկեր Ֆռունզի օգնությամբ սովորեցի սահել և անմոռաց սահում էի։ Այնքան էի ուրախացել երբ արդեն ինքնուրույն սահում էի, բայց այն այդքան էլ շատ չտևեց քանի֊որ լսեցի դուրս եկեք երեխաներ ժամանակը սպառվեց։