Հայաստանի տարածքում գարու մշակությունն սկսվել է 5-6 հազար տարի
առաջ։

Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են
գարու բարձրարժեք տեսակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։

Հայկական գարեջուրը հազարամյակների պատմություն ունի։
Գարեջրի պատրաստման պատմությունը Հայաստանում տանում է դեպի հեռավոր անցյալ: Հայտնի փաստ է, որ դեռևս մ.թ.ա. 5-րդ դարի հույն պատմաբան
Քսենոֆոնը իր «Անաբասիս» աշխատության մեջ հիշատակում է, թե ինչպես է ինքը Հայաստանում գարեջուր համտեսել՝ նշելով այդ ըմպելիքի պատրաստման
եղանակն ու համային գերազանց հատկությունները:

Հին հույն պատմաբան Քսենոփոնը գրում է, որ զորավարն ու նրա
շքախումբը շատ էին հավանել ըմպելիքը, որում «գարու հատիկներ էին լողում»։
Դա խմելուց նրանց տրամադրությունը բարձրանում էր։

Հազարավոր տարիներ անց` 1939 թ., Բորիս Պիոտրովսկին ոգեշնչվում է
Քսենոփոնի գրառումներով և որոշում պեղումներ անցկացնել Կարմիր Բլուրի
տարածքում։
Հայաստանը կարելի է վստահաբար համարել գարեջրի հայրենիքը։

Պիոտրովսկին Կարմիր Բլուրի տարածքի փլատակներում կավե սափորներ
է հայտնաբերում` գարու սևացած սերմերով. ևս մեկ վկայություն, որ Հայաստանում շատ հին ժամանակներից գարեջուր են պատրաստել։
Նրանք նաև հայտնաբերել են չաներ, որոնց մեջ գարի էին աճեցրել։ Դրանք
հատուկ քարաշեն առուներով միանում էին սափորներին, որոնց մեջ գարեջուր էր
հավաքում։

Այսօր Հայաստանում մի քանի խոշոր ու փոքր գարեջրի գործարաններ կան։
Տեղացի գարեջրագործները չեն շեղվում ավանդական բաղադրատոմսերից, դրա
պատրաստման համար գարի, ջուր, գայլուկ և խմորիչներ են օգտագործում։

Հայկական գարեջրի առաջին արտադրողները

19֊րդ դարի 80-ական թթ. Ռուսական կայսրությունում սկսեց լայն թափով զարգանալ շշալցված գարեջրի պատրաստման արտադրությունը՝ գարեջրի
գործարանային արտադրություններ սկսեցին հիմնվել նաև Կովկասում, այդ
թվում՝ մեր տարածաշրջանում՝ Երևան, Ալեքսանդրապոլ (Գյումրի) և Կարս քաղաքներում: Գարեջուր պատրաստելու համար հայ արտադրողները անհրաժեշտ
հումքը` բարձրորակ գարին ստանում էին հիմնականում Կարսի մարզից:

Նահանգային կենտրոն Երևանում գարեջրի արտադրության առաջատարը
գործարար Հարություն Ավետյանցն էր: Նրա գարեջրի գործարանը տեղակայված
էր քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդան (Զանգու) գետի ձորում։

Ավետյանցը հիմնում է արդեն գարեջրի պատրաստման և
շշալցման «Զանգա» գործարանը:

Ավետյանցի գործարանի գարեջուրը
հիանալի համային հատկանիշներ է ունեցել, որին մեծապես նպաստում էր գարեջրի պատրաստման համար օգտագործվող երևանյան աղբյուրների քաղցրահամ ջուրը: Գործարանի արտադրանքը ոչ միայն լավագույններից էր համարվում
Հարավային Կովկասում, այլ նաև պահանջարկ ուներ Ռուսական կայսրության
քաղաքներում և անգամ՝ Եվրոպայում, որտեղ Ավետյանցի գործարանի գարեջուրը 1910 թ. Հռոմի և Նեապոլի ցուցահանդեսներում արժանացավ բարձրագույն
պարգևների:

Ալեքսանդրապոլում 19-րդ դարի վերջին գարեջուր արտադրողներն էին գործարարներ Եգոր Օսկանովը (Ոսկանյան), Համազասպ Ծաղիկյանը և Մ. Ձիթողցյանը: Նրանց արտադրանքը ոչ միայն տեղական սպառման համար էր, այլ նաև
արտահանվում էր Կովկասի տարբեր քաղաքներ:

Եգոր Օսկանովի՝ Ալեքսանդրապոլի գործարանում արտադրված գարեջրի պիտակը

Գարեջրի գործարաններ էին գործում նաև համանուն մարզային կենտրոն
Կարս քաղաքում, որը 19-րդ դարի վերջին արագորեն զարգանում էր: Այստեղ
բնագավառի առաջատարներն էին Մելիքով (Մելիքյան) եղբայրների և Ա. Բաուերի գարեջրի գործարանները:

Կարսի «Մելիքով եղբայրներ» ընկերության գործարանի գարեջրի պիտակը

Կովկասում գործող խոշորագույն գարեջրի գործարաններից
մեկը 1882 թ. հիմնադրված հայ ձեռնարկատեր Ի. Տերտերովի (Տերտերյան) «Նադեժդա» գործարանն էր Վլադիկավկազ քաղաքում: Գործարանը հայտնի էր նրանով, որ ամբողջությամբ աշխատում էր գարեջրի պատրաստման գերմանական
բարձրակարգ սարքավորումներով և տեխնոլոգիայով: