Ամսի 20֊ին հիանալի և հեքիաթային օր։ Ուղևորվեցինք դեպի Գեղարքունիքի մարզ` Արմաղան լեռ։ Այս հրաշք նախագծի հեղինակն էր Քնար Հարությունյանը ։ Քոլեջի ուսանողներով և ուսուչիներով բարձրացանք 2829 մետր բարձրություն ունեցող այդ լեռը։ Չեմ ստի կասեմ, որ այդքան էլ հեշտ չէր, բայց այնքան գեղեցիկ էր շուրջս ասես երկնքում լինեի։ Բնությունը, մաքուր օդը, սառը, բայց միևնույն ժամանակ հաճելի քամին։ Ժամանակի հետ սպառվել էի չէի կարողանում բարձրանալ, բայց հաղթահարեցի այն և ամեն ինչ կտայի նորից բարձրանալու և տեսնելու այդ հրաշք տեսարանը։ Նստեցինք սնվեցինք, հանգստացանք, նկարվեցինք ինչու ոչ և ուրախ տրամադրությամբ իջանք։ Իջնելը ավելի հեշտ էր և այնքան հրաշալի։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ թույլ տվեցին տեսնել այս հրաշքը` Ընկեր Մարիամին և Ընկեր Տիգրանին։